«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ է ընտրվել Մարկ Հյուզը։ Նա փոխարինելու է արգենտինացի Մաուրիսիս Պելեգրինոյին, ով հեռացվել էր օրեր առաջ։

54-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մարկ Հյուզի նախորդ աշխատավայրը եղել է անգլիական «Սթոք Սիթին», որտեղից նա այս տարվա հունվարին հեռացվել էր 4․5 տարվա աշխատանքից հետո։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա 1998-2000թթ․-ը խաղացել է «Սաութհեմփթոնում»։

Պրեմյեր լիգայի 30-րդ տուրից հետո «Սաութհեմփթոնը» 28 միավորով 17-րդ տեղում է։