Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրել է Covid-19-ի դեմ 3 դեղամիջոցի փորձարկումները։ Խոսքը հակամալարիային «Հիդրոքսիլքլորոքինի» և ՄԻԱՎ վարակակիրների համար նախատեսված «Լոպինավիր» և «Ռիտոնավիր» դեղամիջոցների մասին է։

Ըստ կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության՝ այդ երեք դեղամիջոցը միայն աննշան են նվազեցնում կամ ընդհանրապես չեն ազդում կորոնավիրուսով վարակվածների մահացության վրա։ Այս մասին գրում է Interfax-ը։

ԱՀԿ-ից շեշտում են, որ փորձարկումների կասեցումը վերաբերում է միայն միջազգային Solidarity ծրագրին և չեն բացառում դեղամիջոցների ազդեցության գնահատումը չհոսպիտալացված պացիենտների բուժման, ինչպես նաև որպես Covid-19-ի կանխարգելիչ միջոցի հետազոտման պարագայում։