ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։ Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության պաշտոնական էջից։

Համաձայն հաղորդագրության դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

«Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - այսպես նշված է հաղորդագրության մեջ: