Հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով լիազորությունները դադարեցված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ Կառավարությունը ՄԻԵԴ-ից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և հունիսի 7-ին պատասխաններ ուղարկել դատարան։ Այս մասին գրում է Armtimes.com-ը։