Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ այսօր Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, ավելացվել է ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային առաջին գոտիով աջ սեկցիայի միջոցով կազմակերպվում է անընդհատ երթևեկություն աջ ուղղությամբ դեպի Սայաթ-Նովայի պողոտա, իսկ երկրորդ (միայն ուղիղ), երրորդ (ուղիղ և ձախ) և չորրորդ (միայն ձախ) գոտիներով երթևեկությունը կարգավորվում է լուսացույցի ազդանշանների միջոցով, ինչպես նախկինում:

«Աջ եզրային առաջին գոտիով անընդհատ դեպի Սայաթ-Նովայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք լինել առավել ուշադիր և ճանապարհը զիջել Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաները հատող հետիոտներին», - ասված է Ճանապարհային ոստիկանության հաղորդագրությունում: