Վրաստանը կրկին առաջարկում է իր օգնությունը Հայաստանին Covid-19-ի դեմ պայքարում
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Օգնության ձևը կախված կլինի հայկական կողմի մատնանշած կարիքներից։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։
Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նախկինում մի քանի անգամ նույնպես հայտարարել էին, որ պատրաստ են Հայաստանին օգնել և սպասում են հայկական կողմին դիմելուն։
Նշենք, որ ՀՀ-ում հուլիսի 7-ի դրությամբ վարակի դեպքերը 29,285-ն են։ Կորոնավիրուսից մահվան 503 դեպք կա, այլ պատճառով՝ 164։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,907 է։
Վրաստանում վարակվել է 958 մարդ, որոնցից 838-ն առողջացել են: Մահացել է 15 մարդ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում