ՀՀ-ում քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ: Համապատասխան որոշումը հրապարակել է արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Դրա միակ պայմանն այն է, որ այդ անձանց մոտ պետք է լինի համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։

Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից: