Համավարակը դեռևս չի հասել իր գագաթնակետին․ ԱՀԿ
Կորոնավիրուսային համավարակն աշխարհում դեռ չի հասել իր գագաթնակետին: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը։ Այս մասին գրում է ТАСС-ը:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ համավարակի բռնկման սկզբում 12 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի վարակի 400 հազար դեպք, իսկ միայն նախորդ հանգստյան օրերին աշխարհում արձանագրվել է 400 հազար դեպք:
Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի տարածումը նոր թափ է ստանում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում