«Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտը». Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Զաքիր Հասանովը և շտաբի պետը եղել են առաջնագծում, հանդիպել զինվորների հետ և տվել ցուցումներ՝ միշտ պատրաստ լինել մարտի։
Առաջին նկարում Զաքիրը կրում է կամուֆլյաժով դիմակ, երկրորդ նկարում՝ սև դիմակ, իսկ երրորդում արդեն դիմակ չի կրում ինչպես ինքը, այնպես էլ ԳՇ պետը։
Իսկ չորրորդ նկարը վերցրել եմ իսկապես դիրքեր այցելությունից (05.05.2020թ․), որտեղ կրում է սաղավարտ և զրահաբաճկոն։ Այստեղ նա իրականացնում է առավել անվտանգ հայելային դիտարկում, որի ժամանակ անգամ, եթե չկրի սաղավարտ և զրահաբաճկոն, կյանքին վտանգ չի կարող սպառնալ, քանի որ դիտարկումն իրականացվում է անվտանգ վայրից։ Իսկ եթե նայենք առաջին նկարին, որտեղ իրականացնում է սովորական դիտարկում առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, ապա վստահորեն կարող ենք ասել, որ Զաքիրն առնվազն չի եղել առաջնագծում։ Իսկ եթե ավելի հեռու գնանք, ապա կարող եմ ասել, որ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական սուտ հաղորդագրությունը՝ ներկայացնելով տարբեր ժամանակների կադրեր»։

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան
