ՄԻԵԴ-ը Հայաստանից չի պահանջի վերականգնել Թովմասյանի և մյուսների լիազորությունները մինչև հիմնական քննության ավարտը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց չկիրառել Հայաստանում պաշտոններից հեռացված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և երեք անդամի դիմումների հիման վրա։ ՄԻԵԴ որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։
Դատավորները ՄԻԵԴ-ին միջնորդել էին միջանկյալ միջոց կիրառել և ՀՀ կառավարությանը հրահանգել կասեցնել սահմանադրական փոփոխությունները, մինչև կավարտվի իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումների քննությունը։
ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը, սակայն նշվում է, որ դատավորների իրավունքների խախտման մասով դիմումների հիման վրա վարույթ է հարուցվել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
ACBA-CRETID AGRICOLE BANK
- 220461135091000
WebMoney
- Z384593614294
- E730505280350
- R747489395618
Paypal
Կարդացեք նաև