Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում ոչ միայն ցամաքում են գետերը, այլ նաև սկսել են կանաչել լճերը։

Բյոյուկ Շոռ լճի գարշահոտությունը շրջակա բնակավայրերի բնակիչների համար դարձել է պատուհաս։ Լիճն սկսել է կանաչել հուլիսի 6-ից և ամեն օր ավելի է տարածվում։

Արդեն հայտնի է դարձել, որ այն թունավոր գազեր է արտանետում և կարող է դառնալ թունավորման պատճառ կենդանական աշխարհի համար»։