ԲԴԽ-ն մերժել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու որոշումը՝ մերժելով այն: Այսպիսով, դատավորը պատասխանատվության չի ենթարկվի: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում