«Մեր իրավունքը խախտվել է և մենք կդիմենք բողոքարկման ընթացակարգերին». Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից իրենց դիմումը մերժելու փաստին հայտնել է․
«Մենք հույս ունեինք, որ մեր իրավունքը որպես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության, կվերականգնվի․ «Լուսավոր Հայաստանին» պետք է մնար 18 մանդատ, բայց այսօր ունի 17 մանդատ: Մենք նաև խնդիր ենք տեսնում այն հաշվով, որ ԼՀԿ մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, այսինքն՝ ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն՝ «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն: Մարդկանց թվում է, որ մենք պիտի լռենք, բայց մենք պետք է խոսենք մեր խախտված իրավունքների մասին»:
Նա նշել է նաև որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքը և կդիմեն բողոքարկման բոլոր ընթացակարգերին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում