Գերմանական Mansory ընկերությունը, որը զբաղվում է Լյուքս դասի մեքենաների նորացմամբ, փոփոխությամբ, Ժնևում ընթացող միջազգային ավտոշոուի ընթացքում ներկայացրել է տարբեր սեգմենտների մի շարք մեքենաներ՝ այդ թվում նաև նոր Rolls-Royce Phantom VIII-ի սեփական տարբերակը, որը ստացել է Phantom Bushukan Edition անվանումը:

Նշվում է, որ մեքենան կրել է ոչ միայն ակնհայտ դիզայներական, այլև տեխնիկական բնութագրին առնչվող փոփոխություններ: Մասնավորապես՝ ավելի է հզորացվել շարժիչը. 6.75լ աշխատանքային ծավալով V12 շարժիչի հզորությունը 563-ից հասցվել է 610 ձիաուժի: