Դավիթ Տոնոյանը հրահանգել է արձագանքել Ադրբեջանին ըստ անհրաժեշտության
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմին ու հրամանատարությանը հրահանգավորած են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության, ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
ՊՆ ղեկավարը մշտական կապի մեջ է Կասպրշիկի հետ:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈւ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան, հայկական կողմը կորուստներ չունի։

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով․ Հարութ Սասունյան

«էս ջարդերը մենք պիտի մոռանա՞նք ու «խաղաղ» ապրե՞նք թուրքի հետ»․ Ալվինա Աղաբաբյան

Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում. Նիկոլ Փաշինյան

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
