Մոտ 650 հոգի ծանր և ծայրահեղ ծանր են, 43-ը միացված են թոքերի օդափոխության սարքի․ Թորոսյան
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր, գումարային՝ մոտ 650 հոգի, որոնցից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ լիքն են, իսկ սովորական մահճակալներն ու թթվածնով ապահոված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված, այդ առումով շատ փոքր դրական դինամիկա կա։
Թորոսյանը նշել է, որ չկա տանը հոսպիտալացման սպասող որևէ քաղաքացի, սակայն 1 հոգի սպասում է կորոնավիրուսի բուժմամբ չզբաղվող հիվանդանոցից դեպի այլ ԲԿ տեղափոխվելուն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
ACBA-CRETID AGRICOLE BANK
- 220461135091000
WebMoney
- Z384593614294
- E730505280350
- R747489395618
Paypal
Կարդացեք նաև