Մարտի 21-ից մինչև 26-ը Բրոնյար պալատում կանցկացվի Փարիզի Նկարի սալոնը (Salon du Dessin), որի ընթացքում այցելուներին և արվեստի երկրպագուներին կներկայացվեն Պաբլո Պիկասոյի, Վասիլի Կանդինսկու, Կլոդ Մոնեի, Գուստավ Դորեի և բազմաթիվ այլ հեղինակավոր վարպետների ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ այս ցուցադրությունը թվով 27-րդ-ն է։ Համաժողովի շրջանակներում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների 39 պատկերասրահներ կցուցադրեն անվանի նկարիչների հեղինակային գրաֆիկան Վերածննդի դարաշրջանից մինչև 20-րդ դար:

Թղթի վրա արված աշխատանքների գները տատանվում են մի քանի հազարից մինչև մի քանի միլիոն եվրո: Սալոնը վաղուց է իրեն դրսևորել որպես հեղինակավոր հարթակ։ Սալոնի պատվավոր հյուրեր են դառնում առաջատար թանգարանները: