Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցով ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար հուլիսի 13-ին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին հղումով։
Ըստ խոսնակի՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ի՞նչ ձևաչափով պետք է կայանա քննարկումը։
Զայնետդինովը հրաժարվել է ասել, թե ու՞մ նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ-ից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ի Տավուշի ուղղությամբ բախումներով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան
