ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է
«Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար և անհանգստացած ենք հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրմամբ:
Անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը», - ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ից նշում են, որ ըստ ստացվող տեղեկությունների՝ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան զոհեր և վիրավորներ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում