Վրաստանի նախագահ․ «Հույս ունենք՝ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության վերականգնման համար»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերաբերյալ՝ հույս է հայտնելով, որ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ և խաղաղ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի խուսափել իրավիճակի հետագա էսկալիացիայից։
«Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և համաշխարհային կայունության պահպանումը խիստ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ 2 բարեկամ և գործընկեր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետագա զարգացման և բարօրության համար»,- այս մասին ասվում է նախագահի հայտարարության մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում