«Ադրբեջանական բանակի ակտիվացումը Հայաստանի սահմանում ադրբեջանցիներին արժեցել է 2 դիրքի կորուստ»․ Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանին կատարվող իրադարձություններին․
«Ըստ ոչ պաշտոնական լուրերի Ադրբեջանի զինծառայողների ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձը, ետ շպրտվելուց հետո դրան հետևած կրակահերթերով ադրբեջանական բանակի ակտիվացումը Հայաստանի սահմանում ադրբեջանցիներին արժեցել է 2 դիրքի կորուստ: Դատելով ադրբեջանական պաշտոնյաների հիստերիկ լարվածությունից ոչ պաշտոնական լուրերը մոտ են իրականությանը: Հայկական կողմը կորուստներ չունի: Սա հայկական բանակում վերջին երկու տարիների աշխատանքի արդյունքի կարծեք թե առաջին գործնական քննությունն է: Ապրեն տղերքը:
Հիմա գործնական քննության հերթը դիվանագիտությանն է: Ադրբեջանական և թուրքական դիվանագիտությունը ուժերի գերլարումով աղաղակում է հայկական ագրեսիայի մասին, չնայած բոլորը, բոլորը հասկանում են, որ ոչ Արցախին, ոչ Հայաստանին նախահարձակ լինել պետք չի: Հասկանալը հասկանում են, բայց հասկանալը շատ քիչ կապ ունի դիրքորոշումների հետ: Դիրքորոշումների հետ ոչ միշտ, բայց հասկանալուց անհամեմատ ուժեղ կապ ունի դիվանագիտությունը: Այդ թվում՝ լրատվական դիվանագիտությունը:
Հիշում ենք, իհարկե, որ Ալիևը մերժեց սահմանում դիտողական սարքեր դնելով նախահարձակներին հայտնաբերելու հայկական առաջարկը: Հենց սրա համար էր մերժում՝ «մենք կհարձակվենք, դուք պատասխան կտաք»:
Հիմա առավել ագրեսիվ դիվանագիտության շրջան է: Տեսնենք ինչքան ենք ուխտի ականջից դուրս եկել»:

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան
