Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում դեկտեմբերի 8-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը` գիշերը, աստիճանաբար կնվազի 4-5, 12-ին և 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝          13.90C (1981 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝             -14.30C (1994 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝           1.20C