Ռեկտորների, պրոռեկտորների և բուհական համակարգում այլ ղեկավար մարմիններ զբաղեցնող անձանց համար հավասար և հստակ տարիք է սահմանվում` 65 տարեկան` նախկին 70-ի փոխարեն: Սա սահմանվում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով, որն այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխանցում է 168.am-ը։

Ըստ Լ. Մկրտչյանi` խնդիրն այն է, որ ամբիոնի վարիչն այսօր համատեղվող պաշտոն է, և կարող է ամբիոնի վարիչ լինել ոչ լիարժեք դրույքով: Նախարարի խոսքով` այս հարցերն են խնդիրներ առաջացրել և հարվածում են կրթական համակարգի որակին: Նա նշեց, որ հիմա դրվում է ղեկավար պաշտոն հասկացությունը, և առաջարկում են, որ ամբիոնի վարիչի, ռազմաուսումնական հաստատության պետի պաշտոնները չեն կարող իրականացվել՝ որպես համատեղությամբ աշխատանք, և պահանջում է լիարժեք ծանրաբեռնվածությամբ աշխատանք, այսինքն` ամբիոնի վարիչը որևէ այլ ղեկավար պաշտոն չի կարող զբաղեցնել: