ՀԱՊԿ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադարը
ՀԱՊԿ քարտուղարությունը կոչ է անում Երևանին և Բաքվին «անհապաղ վերականգնել հրադադարը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», hայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Այս մասին գրում է Aysor.am-ը:
«ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, ներառյալ՝ ծանր զենքի կիրառմամբ, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրի սահմաններին, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է:
«Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծել են ՀԱՊԿ-ում:

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

Ադրբեջանը կրկին արգելափակել է դեպի Արցախ գազամատակարարումը

«Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում»․ Փաշինյանը՝ Ժողովրդավարության գագաթնաժողովում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը կրկին առաջխաղացման փորձ է արել

Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ոստիկանություն
