Ադրբեջանի ՊՆ․ Սպանվել են ադրբեջանական զինված ուժերի գեներալ-մայոր և գնդապետ
Ադրբեջանի Պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտնել է, որ հուլիսի 14-ի առավոտյան հայկական կողմի հետ բախումների ժամանակ սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը։ Այս մասին գրում է ադրբեջանական Oxu.az-ը։
Ըստ Razm.info-ի դիտարկումների՝ Հաշիմովն Ադրբեջանի բանակի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետն է, իսկ Միրզոևը` նույն կորպուսի հրետանու պետը: Կայքն արձանագրել էր, որ զինվորականների մահանալու մասին ավելի վաղ հայտնել էր նաև ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը, որը, սակայն, հեռացրել էր գրառումը։
Ադրբեջանական սոցկայքերի դիտարկումից հայտնի է դարձել հուլիսի 14-ի գիշերը ադրբեջանցի ևս 2 զինծառայողի սպանվելու մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է միայն 4 զինծառայողի մահվան մասին։

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը». Ռուբեն Վարդանյան

Պարզվել են զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ․ ՔԿ

Զորանոցի հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը

Բաքվի պլանն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Նիկոլ Փաշինյան

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքում կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում
