Վնասվել են Տավուշի 3 գյուղի գազատարները
Վթարային իրավիճակի պատճառով հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։
Վթարային իրավիճակի վերացումից հետո սպառողների գազամատակարարումը կվերականգնվի:
Սահմանային բախումների արդյունքում հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում