Ժամկետային 2 զինծառայող է զոհվել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս երկու զոհի մասին։
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Ս․ Գ․-ը և կրտսեր սերժանտ Գ․ Մ․-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարության խոսնակը հայտնել էր երկու պայմանագրայինի մահվան մասին՝ մայոր Գ․ Հ․-ի և կապիտան Ս․ Է․-ի:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում