ԱԻՆ նախարար․ Պետք է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում բնակչության տարհանման
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Տավուշի մարզային փրկարարական վարչությանը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքները կատարելու համար։
«Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչի, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից», - նշել է նախարարը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում