Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատման համար
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին փոխհրաձգությունը խորն անհանգստություն է առաջացնում, և հավելել որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությամբ: Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն ցուցաբերել ու պահպանել հրադադարի ռեժիմով թելադրված: Ռուսաստանը, ինչպես բազմիցս հայտարարել ենք տարբեր մակարդակներով, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար», - նշել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
ACBA-CRETID AGRICOLE BANK
- 220461135091000
WebMoney
- Z384593614294
- E730505280350
- R747489395618
Paypal
Կարդացեք նաև

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
