«Արարատ-Արմենիան» դարձել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի վճռորոշ խաղում «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթեց «Նոային» և վաստակած 52 միավորով երկրորդ տարին արդեն դարձավ Հայաստանի չեմպիոն: Նշենք, որ վերջին տուրից առաջ «Նոան» ընդամենը մեկ միավորով էր զիջում գործող չեմպիոնին և հաղթելու դեպքում կնվաճեր չեմպիոնական տիտղոսը, սակայն Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները ցուցաբերեցին ավելի հզոր խաղ։
Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն՝ 23 գոլով:
Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 2020-2021 թթ-ի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 14-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում