Քոչարյանի ու Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները դատական նիստի ընթացքում միջնորդել են կասեցնել նրանց դեմ քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս մասին գրում է Aysor.am-ը։
Դատավորը նախ հայտնել է, որ ստացել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Սակայն Ասլանյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ հուլիսի 14-ի նիստին, միջնորդության քննարկումը հետաձգվել է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում