Apple ընկերության արտադրանքի օգտատերերը Իրանում զրկվել են App Store հավելվածից օգտվելու հնարավորությունից, ինչից ենթադրվում է, որ Apple-ն ամբողջական արգելք է սահմանել երկրի նկատմամբ: Յուրաքանչյուրն այդ երկրում՝ ով փորձում է ներբեռնել App Store-ը, էկրանին հայտնվում է հետևյալ գրությունը՝ «App Store-ն անհասանելի է այն երկրում կամ տարածաշրջանում, որտեղ Դուք գտնվում եք»:

App Store-ի անհասանելիության մասին համացանցում բողոքել են բազմաթիվ օգտատերեր, տարածելով, որ խորապես դժգոհ են և կապի վերականգնում են պահանջում:

Հայտնի է, որ ԱՄՆ կառավարության սահմանած պատժամիջոցների պատճառով Apple-ը չի կարողանում իր արտադրանքը վաճառել իսլամական պետությունում: Նոր արգելքը նույնպես կապ ունի պատժամիջոցների հետ: