Բաքվում հուլիսի 14-ի երեկոյից հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել՝ պահանջելով շտապ հայտարարել մոբիլիզացիա և հայերից «ազատագրել Ղարաբաղը»։ Այս մասին գրում է Turan.az-ը։

Ցուցարարները ներխուժել են նաև Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով «Մոբիլիզացիա»։ Ուժայինները մահակներ, ջրցան և արցունքաբեր գազ են կիրառել՝ ձերբակալելով ցուցարարների։

Բողոքողները գիշերվա ընթացքում վանկարկել են «Ղարաբաղը մերն է», «Փառք բանակին», «Զինվորներ առաջ», «Գլխավոր հրամանատար, հայտարարիր մոբիլիզացիա»։