Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը Իջևանում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում կամավորների կարիք չկա, ՀՀ զինված ուժերն իրենց խնդիրը փայլուն կատարել և կատարում են, կոնֆլիկտի բնույթն այնպիսին չէ, որ ՀՀ-ն պահեստազորայինների կամ կամավորների աջակցության դիմի։

«Մենք վստահ ենք, որ մեր կամավորները պատրաստ են, շնորհակալ ենք իրենց ամեն ինչի համար, բայց այս պահին իրենց զավակները, ոմանց թոռները, այդ խնդիրը փայլուն կատարում են»,- ասել է Հովհաննիսյանը։