Հուլիսի 12-ից սկսած Տավուշում ծավալված մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈւ մոտ 20 զինծառայող։ Հիմա բուժվում է նրանցից 10-ը, մյուսները դուրս են գրվել։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, գրում է «ՊանԱրմենիան»-ը։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Հայկական կողմը 4 զոհ ունի։