Մեծ Բրիտանիան մի քանի այլ երկրների նման՝ պահելով «չեզոք դիրք», Հայաստանին և Ադրբեջանին արել է միևնույն «ծեծված» կոչը՝ զսպվածություն ցուցաբերել։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մտահոգ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ և կոչ արել խուսափել իրավիճակը թեժացնող հրետորաբանությունից։

Մեծ Բրիտանիան վերահաստատել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններով հակամարտության խաղաղ կարգավորմանը։