Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզի բնակիչների խնդրել է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։

«Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել», - նշել է նա։

Հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել։ ՀՀ ԶՈւ-ն անցնել է շրջանաձև պաշտպանության և կանխել այն։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում՝ ժամը 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպարն ու Մովսեսը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվում է։