Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ նախագահին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

«Երբ օրը մթնում է, հաջորդ օրը չենք պլանավորում, որովհետև չգիտենք՝ առավոտյան մեզ ինչ է սպասվում»․ Արցախցի պատգամավոր

Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

ԱՄՆ պետքարտուղարությունը արցախյան հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել

Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի ոգեկոչման օրն է
