ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանին տիրող իրավիճակի մասին և կցել տեսանյութ․

«Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը», - գրել է Ստեփանյանը։