Արարատ Միրզոյան․ Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների խախտում են
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի բախումներին, հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում են։ Այս մասին գրում է Aysor.am-ը։
«Տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Կանխվել է դիվերսիայի փորձ, այդ թվում՝ երեկ գիշերը տեղի ունեցած: Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով և գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերը: Մենք տեսանք, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ բնակիչների տների վրա», - նշել է Միրզոյանը:
Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիա է իրականացրել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։
Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից

Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով․ Հարութ Սասունյան

«Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը»․ Գևորգ Դանիելյան

Ադրբեջանը Մարտունու շրջանում կրակոցներ է արձակել գյուղաշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ադրբեջանը հրաձգային զինատեսակներով խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ
