Երևանում ԱՄՆ 28-րդ նախագահ, քաղաքական գործիչ, պատմաբան և քաղաքագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Վուդրո Վիլսոնի անվան փողոց կլինի և ամենայն հավանականությամբ նաև կտեղադրվի նրա արձանը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է Երևանի Ավագանու մարտի 19-ի նիստի օրակարգում:

Վիլսոնի փողոցը տեղակայված կլինի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածում: Նախատեսվում է նաև Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում տեղադրել Վուդրո Վիլսոնի հուշարձանը։