ՀՖՖ նախկին ղեկավարի ընկերության ու ֆեդերացիայի միջև կեղծ պայմանագրերով 120․7 մլն դրամ է հափշտակվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013թ-ից 2018թթ-ի ընթացքում կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 120․7 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանությունից հայտնում են, որ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։
Ըստ պայմանագրի՝ սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար ընկերությանը փոխանցվել է 178․8 մլն դրամից ավելի գումար, սակայն ծառայությունները մատուցվել են թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չեն մատուցվել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենը, հաշվապահը

«Ջրառ» ՓԲԸ-ում խոշոր չափերի հարկերի չհայտարարագրման դեպքեր են արձանագրվել․ ՊՎԾ

4,8 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող Վերին Պտղնիի դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

«Նոր Զովք»-ի պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ․ ՊԵԿ
