Այսօր մարզերում երեկոյան սպասվում է անձրև
Հանրապետության տարածքում հուլիսի 17-18-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում