Վրաստանում Check in Georgia կառավարական նախագծի շրջանակում կցուցադրվեն Իտալացի գեղանկարիչներ Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելո Բուոնարոտտիի, Վիչելիո Տիցիանի կտավները: Այդ մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպան Էնրիկո Բարտոլին նախագծի շնորհանդեսի ժամանակ: Փոխանցում է Sputnik Վրաստանը:

Ըստ դեսպանի, մայիսից սեպտեմբեր ներառյալ Check in Georgia-ի շրջանակում 3 ցուցահանդես է նախատեսված, այդ թվում՝ Վերածննդի գծանկարի, հռոմեական բարոկկոյի, ինչպես նաև Դա Վինչիի, Միքելանջելոյի, Բոտիչելլիի և Ռաֆայելի կտավների ցուցադրությունը։ Վրաստանի բնակիչներն ու հյուրերրը կկարողանան տեսնել նաև Տիցիանի «Տիրամայրը մանկան հետ» կտավի օրիգինալը: