Քիմ Քարդաշյան․ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ աշխարհում հրադադարը պահպանելու կոչը՝ առանց դրդապատճառի հարձակվելով Հայաստանի վրա
Չնայած շարունակվող համաշխարհային համաճարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ աշխարհում հրադադարը պահպանելու կոչը՝ առանց դրդապատաճառի հարձակվելով Հայաստանի վրա։ Այս մասին հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գրել է իր ինստագրամյան էջում՝ խնդրելով աջակիցներին՝ իրենց սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել Հայաստանին։
Քարդաշյանն արձանագրել է, որ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և Ադրբեջանը հիմա էլ սպառնում է հարվածել ՀՀ ատոմակայանին։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաջորդ շաբաթ պաշտպանական հատկացումների օրինագիծը դնելու է քվեարկության, որի փոփոխություններով Ադրբեջանին չի տրվի ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ:
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի՝ կիրառելով քաղաքական ու դիվանագիտական միջոցներ՝ կանխելու համար լարվածության հետագա սրումը և մարդկային զոհերը: Իմ հայրենակիցների կողքին եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանային լարվածությանը: Կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումներն առանց այդ էլ համավարակի արդեն իսկ դժվարին պայմաններում»,- նշել է Քարդաշյանը:

Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ոստիկանություն

Ադրբեջանը կրկին արգելափակել է դեպի Արցախ գազամատակարարումը

«Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած բռնի տեղահանումը կիրառել Արցախի ողջ տարածքում»․ Արցախի ԱԳՆ

«Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում»․ Փաշինյանը՝ Ժողովրդավարության գագաթնաժողովում

Իրանական սերուցք օգտագործելու պատճառով հնարավոր է սահմանափակվի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը

Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում. Նիկոլ Փաշինյան
