Երաժիշտ Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում գրել է, որ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է, ինչպիսին էր 2018թ-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանը ողջամիտ ղեկավարության և խաղաղության հնարավորություն ունենա։

«Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը ժառանգություն է ստացել իր հայրիկ Հեյդարից և իր կնոջը դարձրել է փոխնախագահ: Ադրբեջանում ժողովրդավարություն չկա: Մենք երբեք ականատես չենք լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի պատշաճ ղեկավարություն և սեփական ճակատագիրը տնօրինելու խոսքի իրավունք: Ժամանակն է՝ Ադրբեջանում տեղի ունենա խաղաղ հեղափոխություն, ինչպիսին էր 2018թ-ի հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որ այդպիսով Ադրբեջանն ունենա ողջամիտ ղեկավարություն և, հուսով եմ, նաև խաղաղություն», - ասել է Թանկյանը: