ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչ է անում բնակչությանը չհավատալ հակառակորդի տարածած ապատեղեկատվությանը․

«Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:

Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվություն է:

Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»: