Թուրքիայի ՊՆ․ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն առանց վրեժի չի մնա
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Այս մասին գրում է Al Monitor-ը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ «ուշադրությամբ հետևում է» սահմանային զարգացումներին և կապի մեջ է ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։
«Ադրբեջանաբնակ թուրքի ցավը մեր ցավն է։ Ուզում ենք ձեզ ասել, որ ցանկացած դժվարություն, որ դուք զգում եք այնտեղ (Ադրբեջանում), մենք էլ շատ խորությամբ զգում ենք այստեղ (Թուրքիայում)։ Մեր ադրբեջանցի եղբայրների արյունն առանց վրեժի չի մնա»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ սատարում է Ադրբեջանին, իսկ հայկական կողմը «ագրեսոր է»։
Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

«էս ջարդերը մենք պիտի մոռանա՞նք ու «խաղաղ» ապրե՞նք թուրքի հետ»․ Ալվինա Աղաբաբյան

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

«Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը»․ Գևորգ Դանիելյան

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս. ՀՅԴ

Ադրբեջանը հրաձգային զինատեսակներով խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Հայաստանում 2024թ-ին կանցկացվի դեպի Կարմիր մոլորակ առաքելության սիմուլյացիա
