Պարետի որոշմամբ՝ Վարդավառին ոստիկանությունն ուժեղացված հսկելու է՝ կուտակումները կանխելու համար
Հուլիսի 19-ին Վարդավառ է, Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով: Այս մասին հայտնել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը»- գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
ՀՀ պարետը կոչ է անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում