Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է վեց, իսկ Արցախում՝ մեկ երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը:

Մարտի 9-12-ը Հայաստանի Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում գրանցվել է 0,7-1,6 մագնիտուդ ուժգնությամբ վեց երկրաշարժ: Մարտի 13-ին 1,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արցախի Մարտակերտ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Նշված ժամանակահատվածում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի տարածքում: